Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարի նախավերջին տուրում Լեւոն Արոնյանն անչափ կարեւոր հաղթանակ տարավ ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի նկատմամբ եւ կես միավոր առաջ անցնելով գլխավոր մրցակիցներից` միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մյուս բոլոր պարտիաներում գրանցվեցին ոչ-ոքիներ:
Այսօր եզրափակիչ տուրն է, որում Հայաստանի լավագույն շախմատիստը սեւերով խաղում է Յան Նեպոմնյաշչիի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ