Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքում Տիմոշենկոյի դեմ դատական հայց է ներկայացվել

Նոյեմբեր 25,2011 02:11

BBC-ի ռուսական ծառայության մատուցմամբ՝ Մասաչուսեթսում գործունեություն ծավալող Universal Trading & Investment Co. (UTICo) ընկերությունը Նյու Յորքում  դատական հայց է ներկայացրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դեմ: Դա տեղի է ունեցել երեք շաբաթ անց այն բանից, երբ Կիեւի  դատարանը նախկին վարչապետին դատապարտեց 7 տարվա ազատազրկման:

Բանն այն է, որ UTICo-ն, որը իրավաբանական եւ առեւտրային խորհրդատվական ծառայություններ է մատուցում, վաղուց է, ինչ լուրջ հակասություններ ունի Տիմոշենկոյի հետ, ով ժամանակին վերահսկում էր  «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերությունը: Վերջինս UTICo-ի հետ երկարատեւ դատական պրոցեսում պարտություն էր կրել, բայց այդպես էլ չէր վճարել դատարանի կողմից հօգուտ UTICo-ի որպես փոխհատուցում սահմանված ավելի քան 18 մլն դոլարը:

Դեռ 1997-ի սեպտեմբերի 26-ին «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգերը» Բոստոնում դատական հայց էր ներկայացրել UTICo-ի դեմ՝ վերջինին մեղադրելով ընկերությանը «մրոտելու» մեջ: 1998-ի հունվարի 23-ին UTICo-ն հանդես էր եկել հակընդդեմ հայցով՝ Տիմոշենկոյի ընկերությանը մեղադրելով պայմանագրի խախտման, դատական ծախսերը վճարելուց հրաժարվելու եւ ընկերության հեղինակությանը վնասելու մեջ: 2005-ին Բոստոնի դատարանն այս գործով որոշում էր կայացրել.  պարտված կողմը՝ «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերությունը, UTICo-ին  պետք է  վճարի ավելի քան 18,34 մլն դոլար, որը Տիմոշենկոն այդպես էլ չի վճարել:

Հայցվորի դիմումում նշված է, որ Տիմոշենկոն օգտվելով իր դիրքից ու կապերից՝ կարողացել է «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» ընկերության շահույթները տարրալուծել օֆշորներում այնպես, որպեսզի ընկերությունից հնարավոր չլինի գանձել ԱՄՆ դատարանի կողմից սահմանված միլիոնների հասնող տուգանքը:

Ամերիկյան գործող օրենսդրության համաձայն՝ Տիմոշենկոյի փաստաբանները պետք է UTICo-ի հայցի վերաբերյալ իրենց պատասխանը ներկայացնեն հայցը ներկայացնելուց 21 օր հետո: Տիմոշենկոն, ի դեպ, արդեն հայտարարել է, թե պատրաստվում է անձամբ ներկայանալ  նյույորքյան դատական պրոցեսին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930