Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնության հետքերը կարող է չբուժվեն

Նոյեմբեր 25,2011 00:19

 

«Դեռ  մեկ տարի չկա, ինչ ամուսնացել եմ: Ժամանակի ընթացքում սկսեցի համակերպվել ու սիրել նրան: Սկզբում շատ սիրալիր էր ինձ հետ, ծաղիկներ էր նվիրում, ջերմ խոսքեր ասում, բայց 2 ամիս էլ չանցած` փոխեց վերաբերմունքն իմ նկարմամբ: Մեկ- մեկ այնպես է ծեծում, որ մարմինս կապտուկներով է պատվում: Երբ  հարևանները հարցնում են, թե ինչ է եղել, ասում եմ, որ ընկել եմ կամ էլ գլուխս եմ խփել պատին: Շատ անգամներ եմ ցանկացել հեռանալ տնից, բայց նա թույլ չի տվել, փոխարենը գրկել է, ասել,  որ սիրում է ինձ, ու ես ամեն ինչ մատնել եմ մոռացության»,- պատմում է 21-ամյա Սյուզաննան: Ասում է`  ամուսնացել է ոչ իր կամքով:
Եթե «ծեծվելու» դեպքում արտասահմանում գործն անգամ դատարան է հասնում, ապա մեզ մոտ հասարակության կարծիքը, պատիվն ու ամոթը ստիպում են շատերին լռել ու հանդուրժել, իսկ վատագույն դեպքում` ինքնասպան լինել : Հոգեբան Նունե Լևոնյանը այս երևույթի հիմնական պատճառը տեսնում է մշակույթի մեջ : «Մեզ մոտ կանայք մտածում են, որ եթե իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել, ապա ամոթ է: Իսկ բռնություն կիրառողը գիտակցում է, որ իր զոհը շահագրգռված չէ իրեն մատնելու: Եվրոպայում մարդիկ ավելի ազատ են ու էսպիսի խնդիրներն էլ դրված են ճիշտ մակարդակի վրա»:

2011 թվականին` հունվար-սեպտեմբեր  ամիսներին Հայաստանում կանանց նկատմամբ բռնության 1782 դեպք է արձանագրվել: Սակայն սրանք միայն վիճակագրական տվյալներ են` ելնելով Կանանց իրավունքների կենտրոնի և Ազգային թեժ գծին ուղղված զանգերի և Ճգնաժամային Կենտրոն եղած այցելությունների թվերից: Քիչ չեն նաև բռնաբարության դեպքերը. Ըստ վիճակագրական տվյալների այն կազմում է 2 տոկոս, ընդամենը` 13 զոհ.: Պատահում է նաև, որ տղամարդը ծեծում է իր մորը: «Օր չկա, որ ես ու իմ հարսը չվիճենք, անգամ կենցաղային իրեր է նետում վրաս: Դա էլ քիչ է, հենց տղաս գալիս է, սկսում է լաց լինել, ու այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ես եմ հարձակվել նրա վրա: Տղաս չափից շատ է սիրում իր կնոջը, այդ պատճառով էլ ամեն անգամ ինձ է պատժում` ապտակելով»,-անկեղծանում է Էմմա տատիկը:
Բռնությունը խոր հետք է թողնում մարդկանց հոգեբանության վրա: Երեխաները, տեսնելով իրենց ծնողների անհանդուրժող վարքը նույնպես բռնության են ենթարկվում, բայց այս դեպքում ` հոգեբանական, որը պակաս վտանգավոր չէ: Նունե Լևոնյանի խոսքով` հնարավոր է չափազանց առողջ մարդը երկար ժամանակ սթրեսային վիճակում ապրելուց հետո ձեռք բերի հուզական, վարքային խանգարումներ, որոնք առանց մասնագետի օգնության`  երկար ժամանակ չեն կարող հաղթահարվել:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930