Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքը «նայող» ոստիկանների դեմ՝ ծառայողական քննություն

Նոյեմբեր 24,2011 19:13

Նոյեմբերի 19-ի «Հետք» կայքում հրապարակվեց «Զանգվածային ծառահատումներ Օձուն-Արեւածագ ճանապարհին» հոդվածը: Այնտեղ խոսք էր գնացել 200 ծառերի ապօրինի հատման մասին: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը այսօր հանձնարարել է ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Ա.Հարությունյանին ստուգել հոդվածում նշված հանգամանքները: Իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Ա.Համբարյանին էլ հանձնարարվել է հսկողություն իրականացնել նյութերի նախապատրաստման, ձեռնարկվող օպերատիվ միջոցառումների նկատմամբ:

Հոդվածում նշված հանգամանքները հիմնավորվելու դեպքում դատախազը հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել տարածքը «նայող» ոստիկանների նկատմամբ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930