ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն այսօր «Հայելի» ակումբում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչպես է մեկնաբանում, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական բյուջեի միջոցներով աշխատանքային այցով մարզեր այցելության ժամանակ նաեւ զբաղվում է ՀՀԿ-ի կուսակցական գործերով, մասնավորապես՝ կուսակցական անդամատոմսեր է բաժանում, ասաց. «Վարչապետը հանդիսանում է Հանրապետական կուսակցության անդամ եւ որեւէ օրենք որեւէ իրավական արգելք չի սահմանափակում հանրապետական պաշտոնյային իր աշխատանքային այցերի ընթացքում նաեւ ժամանակ հատկացնել իր կուսակցական գործերին: Այ, եթե դուք ասեիք դրանք չարաշահվում են, դրանք համատեղվում են, դրանք գերակշռում են ի հաշիվ իր աշխատանքային պարտականությունների, ես կասեի ճիշտ եք: Եթե վարչապետը գնար իր վարչապետի պարտականությունները կատարեր հետ գար, մի հատ էլ կուսակցական մեքենան նստեր գնա՞ր: Էդ դեպքում ո՞րն է կոչվում արդյունավետ կառավարում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ