Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր մեր հարևանի սեքս անելու օրն էլ ա, հավաքվենք նկարենք» Փ. Հովհաննիսյան

Նոյեմբեր 24,2011 19:11


Ֆեյսբուքի օգտատերերը  ինչքան պտտվում կրկին խոսում են սեքսի մասին, հիշում իրենց հարևաններին, հետո էլ «փախած» ընկերներին                                

Պարզվում  է  Հայաստանում, բացի բակի տղաներից ու  Վիոլետ Գրիգորյանից՝ սեքսից խոսող ու դրան գրառումներ նվիրող այլ մարդիկ էլ կան, ընդ որում՝ լրագրող: Այդ  տենդենցը նկատվում է հասարակական մեկնաբանությունների կիզակետ դարձած սոցիալական ցանցերում` մասնավորապես ֆեսյբուքում: Լրագրող Փառանձեմ Հովհաննիսյանը ակտիվ է աշխատանքում, ընկերական շփումներում` լինի օնլայն , թե՝ ոչ: Նրա ֆեյսբուքյան էջի գրառումը  պատմում է հեղինակի ազատ և անկաշկանդ խոսքից: «Չհասկացա թազա ով ա սեքս արել էլի, բայց ոնց ջոկում եմ մարդ չպիտի սեքս անի էս երԳրում, թե չէ շուխուր ա ընկնում, հայոց կուսոց շուխուրոց իմ երԳիր ջան»: 50 մեկնաբանություն: Հեղինակի ընկերները  փորձել են հասկանալ,  թե ինչ նկատի ունի Փառանձեմը: Ինչպես հասկանալի է դառնում մեկնաբանություններից,  գրառումը ծնվել է սերիալներից մեկի դերասանուհու վերջին պոռնոհոլովակի պատճառով, ընկերուհիներն էլ ժամանակ չեն կորցրել ու զրույցի են բռնկվել: Փառանձեմն ընկերուհուն բացատրել է, որ սեքսից հետո հաստատ կխոսեն, ավելին. «մեկ ա Ան ջան, հենց սեքս անես, սաղ իմանալու են, ուզես, չուզես, ուզում ես յոթ մահճակալ խորությամբ արա, մեկ ա»: Փառանձեմի այս խոսքերը իրականություն են, թե հումորային  վերլուծություն գիտի միայն հեղինակը: Երբ օգտատերերի խոսքը հասել է արդի թեմաներին, Փառանձեմն իր գրառման մեջ չի մոռացել նշել իր հարևանին. «շաաատ արդի ա, էսօր մեր հարևանի սեքս անելու օրն էլ ա, հավաքվենք նկարենք, տարածենք, գրենք»: Թե ինչ արեցին,  չգիտենք, սակայն Փառանձեմի  գրառումից հետո կույսերին մխիթարելու համար հիշեցի մի անեկդոտ, ավելի ճիշտ առած, որը փոփոխել դարձրել են խորհուրդ ուշացածներին` «լավ է ուշ, քան  ոչ մեկի հետ»:

Եթե նախորդ գրառման մեջ օգտատերը խոսել էր սեքսի ու հարևանի մասին, ապա վերջինում նա իրեն համարել է փախած ու  ասոցացրել այդ բառը Արման Ղարիբյանի հետ. «Ես ու ընկերուհիս գնում էինք Hackathon Yerevan 2011-ի հանդիպմանն ու ճանապարհին մեր դիմացով մի փախած կերպար էր քայլում, ասի՝ նայի Քրիստ, սա էլա մեզ նման փախած ու հաստատ գնում ա Hackathon Yerevan 2011… Ծիծաղեցինք, անցավ, հետո Artur Osipyan-ին վերցրինք, գնացինք Microsoft ու տեսնենք էդ փախած կերպարը էնտեղ նստած ու դա Arman Gharibyan էր… ըզնմանս ըզնմանիս հեռվից կզգա էլի»: Փառանձեմ Հովհաննիսյանի  գրառմանը արձագանքել  էր հենց ինքը Արման Ղարիբյանը: Նա Փառանձեմին համարել է փոքրիկ ու խորհուրդ տվել այդ խոսակցությունը շարունակել 30-ից հետ. «Փառս, դրա լավ առումն այն է, որ թեեւ տարիներն անցնում են, դու մեծանալու փոխարեն, փորքանում ես, հիմա ջահել ես, չես գնահատում այս խոսքերը, երեսունից հետո կխոսենք այս թեմայով»:  Այսպիսի գրառումներ ստիպված են կարդալ Փառանձեմի 951  ընկերները, բայց արձագանքում են քչերը: Ինչ գործ ունեն, վերջին հաշվով օգտատերը լրագրող է:

 

Դավիթ Դավիթյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930