Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մտադիր է հրաժարվել Հայկական ԱԷԿ-ի կառավարումից

Նոյեմբեր 24,2011 18:04

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն մտադիր է ժամանակից շուտ լուծարել Հայկական ԱԷԿ-ի կառավարման պայմանագիրը, որի ժամկետը լրանում է 2013 թվականի սեպտեմբերին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ աղբյուրը:

Աղբյուրի համաձայն, ներկայումս Ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը Հայաստանի հետ բանակցություններ է սկսել փոփոխելու համար այն պայմանները, որոնցով հոլդինգը ղեկավարում է Հայկական ԱԷԿ-ը: Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է հոլդինգին մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրը պարզաբանել է, որ հայկական ԱԷԿ-ը «Ինտեր ՌԱՕ»-ի համար «արագ աճող ռիսկերով ոչ պրոֆիլային գործունեություն է համարվում»: Ընկերությունում հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություն տալ:

Հայկական ԱԷԿ-ը պատկանում է Հայաստանին և ունի մեկ գործող էներգոբլոկ` 400 ՄԲթ հզորությամբ, որը գործարկվել է 1980 թվականին: Շահագործման ժամկետը ավարտվում է 2016-ին: ԱԷԿ-ը մոտ 40% էլեկտրոէներգիայով է ապահովում Հայաստանը: «Ինտեր ՌԱՕ-ն» ղեկավարում է Հայակական ԱԷԿ-ը 2003 թվականից: Հայկական ԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013 թվականին:

Ըստ թերթի աղբյուրի` «Ինտեր ՌԱՕ»-ն  ցանկանում է իր լիազորությունները փոխանցել  «Ռոսատոմ» պետական կորպորացիային: Նրա խոսքով` «Ինտեր ՌԱՕ»-ն ցանկանում է ժամանակից շուտ հրաժարվել կայանի ղեկավարությունից: Էներգետիկ հոլդինգի համար կարևոր չէ, թե հատկապես ով կարող է փոխարինել իրեն ընկերության ղեկավարի դերում` հայկական կողմը, թե «Ռոսատոմը»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը` նշելով, որ կարևոր է, որ դա այնպիսի կառույց լինի, որի համար ատոմային էներգիան պրոֆիլային գործունեություն է:

Սակայն դեռևս պարզ չէ` կհաջողվի «Ինտեր ՌԱՕ»-ին պայմանավորվել «Ռոսատոմի» հետ, թե ոչ: Պետական ընկերությունում «Կոմերսանտին» հայտնել են, որ «Ռոսատոմը» հետաքրքրված չէ Հայկական ԱԷԿ-ի գործող բլոկով: Նախևառաջ «Ռոսատոմ»-ը զբաղվում է 1 ԳԲթ հզորությամբ նոր բլոկի ստեղծման նախագծով: Էներգոբլոկը մինչև 2017 թ. պետք է կառուցի «Մեծամորէներգատոմը» եւ Հայաստանի էկոնոմիկայի և բնական ռեսուրսների նախարարությունը:  Նախագծի ներդրումները գնահատվում են 4-5 մլրդ դոլար: «Ռոսատոմը» նաև վառելանյութ է մատակարարում Հայկական ԱԷԿ-ի համար:

«Կոմերսանտն« ընդգծում է նաև, որ ներկայումս Հայաստանի ենթակառուցվածքների նշանակալից հատվածը այսպես թե այնպես ղեկավարվում է Ռուսաստանի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930