Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղերում լավագույն դեպքում խաշած կարտոֆիլ են ուտում

Նոյեմբեր 24,2011 17:33

Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսի ժամանակ ի պատասխան ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի այն ասածներին, թե մեր երկրում կոռուպցիան շարունակում է բարգավաճել, արտագաղթը, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած՝ աննախադեպ ցուցանիշների է հասել, իսկ բանակում տիրող իրավիճակն էլ օր օրի վատթարանում է, ԱԺ ՀՀԿ  խմբակցության անդամ Արտակ Զաքարյանն ասաց. «Մեր երկրում բարեփոխումներ իրականանում են: Եվ արդեն իսկ կան ոլորտներ, որ այդ բարեփոխումներն իրենց արդյունքը տալիս են: Առաջիկայում այդ բարեփոխումները էապես փոխելու են հասարակական հարաբերությունները եւ պետություն-հասարակություն սոցիալական խնդիրներն ու ժողովրդավարությունը շատ ավելի առարկայական է դառնալու: Ասել, որ մեր երկրում տնտեսական ռեպրեսիաներ կան, նշանակում է խոսել մեկ այլ երկրի մասին»:

Ինչ վերաբերում է Լիլիթ Գալստյանի հրապարակած այն տվյալներին, որ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների գնահատականներով Հայաստանը բացասական ցուցանիշներ է արձանագրել, պարոն Զաքարյանն այդ հետընթացը պայմանավորեց տնտեսական ճգնաժամով: «Եթե տնտեսական ճգնաժամն էլ չլիներ, ինչի՞ց պետք է կառչեին մեր իշխանությունները,- հակադարձեց տիկին Գալստյանը.- Ես այս ցուցանիշները մեր խմբակցությունից չեմ բերել, մեր հանրապետության գնողունակության 86 %-ը մայրաքաղաքում է իրականացվում, իսկ գյուղական շրջաններում մարդիկ գամված են աղքատության եւ լավագույն դեպքում խաշած կարտոֆիլ են ուտում: Սա արժանապատիվ պետություն չէ»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930