Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Բաղդասարյան. «Սերժ Սարգսյանի իմպիչմենտն ուրիշ նպատակով հյուսվող հեքիաթ է»

Նոյեմբեր 24,2011 17:19

Ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է հրապարակել ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավական եւ քաղաքական հիմքերը: ԳԽ նախկին պատգամավոր, ՀՀՇ առաջին վարչության անդամ Ալբերտ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք, թե գործնականում նախագահի պաշտոնանկության հիմքեր տեսնո՞ւմ է, մանավանդ որ, այդ հիմքերը, որոնք հետագայում սահմանադրական փոփոխությունների արդյունքում փոխանցվեցին՝ ամրագրվել էին ՀՀ առաջին Սահմանադրությամբ, որի «կնքահայրը» ՀՀ առաջին իշխանությունն էր: «Եթե Հայաստանում կա մարդ, որը ընդունակ է  կարդալու եւ հասկանալու իր կարդացածը, խորհուրդ կտամ Սահմանադրության 57-րդ հոդվածը կարդա: Կարդա՝ կհասկանա, որ դա հեքիաթ է, սուտ է: Դա ուրիշ նպատակով հյուսվող հեքիաթ է»,- ասաց մեր զրուցակիցը:

 

Մնացյալ բացահայտումները՝ «Առավոտի» վաղվա տպագիր համար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել