Այսօր կառավարությունը հաստատեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ներկայացրած նախագիծը: Այսուհետեւ քրեական պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք կպահանջեն կամ կընդունեն կաշառք, իրենց գործունեության ընթացքում կստանան օգուտ կամ առավելություն: Նրա խոսքերով, այս նախագիծը հակակոռուպցիոն ռազմավարության մի մասն է: Վարչական իրավախախտումների մասին օրենքի փոփոխություններով էլ Հ. Թովմասյանն առաջարկեց պատասխանատվություն սահմանել այն կուսակցությունների համար, որոնք ժամանակին չեն ներկայացնի համապատասխան հաշվետվությունները, չեն իրականացնի թափանցիկ գործունեություն եւ նվիրատվությունների չափերը գերազանցելու դեպքում չեն կատարի պետբյուջե մուտքեր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ