Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրդողանը Հայոց ցեղասպանության համար է՞լ ներողություն կխնդրի

Նոյեմբեր 24,2011 17:11

«Սա երբեւէ կարող է դառնալ օժանդակ արդյունք, որպեսզի Թուրքիան այն եվրոպական իր գործընկերներին կամ շահագրգիռ ուժերին ներկայացնի, որ նման կարգի հարցերում պատրաստ է եւ կարող է գնալ ինչ-որ զիջումների, կարող է երկխոսության մեջ մտնել նաեւ նման ցավոտ խնդիրներում, այդ թվում նաեւ հայ-թուրքական: Բայց Թուրքիան այդպիսի ընդհանուր նպատակ չունի»,- «Առավոտի» հարցին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ներողությունը քրդական ջարդերի առիթով կարո՞ղ է նախադեպ դառնալ նաեւ Հայոց ցեղասպանության դեպքում, ասաց ՌԱՀՀ փորձագետ Սարո Սարոյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ներողություն է խնդրել 1930-ականների վերջերին Դերսիմում թուրք զինվորականների կողմից ավելի քան 13 հազար քրդերի սպանության համար։ Լրատվամիջոցները փաստում են, որ Էրդողանը Թուրքիայի առաջին ղեկավարն է, ով նման քայլ է արել։

 

Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930