Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Երեւանի քաղաքային իշխանություններին

Նոյեմբեր 24,2011 16:34

Մենք՝ ներքոստորագրյալ երևանցիներս, Երևանի քաղաքային իշխանություններից պահանջում ենք, որ Արամի 30 հասցեում գտնվող կառույցը պահպանվի իր տեղում, քանզի նշված կառույցը՝

  1. գտնվում է մի փողոցում, որի ճարտարապետական համատեքստային տրամաբանությունը փոփոխելն անընդունելի է, քանի որ դրանով կվերանա զբոսաշրջիկներին գրավող և երևանցիների համար հարազատ քաղաքային յուրահատուկ կոլորիտն ու գեղագիտական արժեքը,
  2. հանդիսանալով քաղաքի կենտրոնում պահպանված՝ 19-րդ դարի սակավաթիվ կառույցներից մեկը և միաժամանակ՝ կարմիր տուֆից կառուցված բացառիկ շինություն՝ ըստ էության հուշարձան է, որն առանձնանում է ճարտարապետական հին և յուրատիպ հորինվածքով,
  3. ապամոնտաժման համար դեռևս չկա հաստատված որոշում, ուստի անհասկանալի է, թե ինչու է արդեն շոշափվում շենքը «քանդելու» գաղափարը. իսկ եթե որոշում, այնուամենայնիվ, ընդունվել է, ապա հանրությանը պետք է նախապես տեղեկացվեր այդ մասին,
  4. պատմական կորիզի մի մասն է կազմում, քանի որ Երևանի պատմության մի զգալի շերտ ներկայացված է քաղաքի կենտրոնում կանգուն մնացած՝ արդեն իսկ սակավաթիվ շենքերով, ուստի պատմական այդ կորիզի հետագա ձևախեղումը ենթադրող ցանկացած քաղաքաշինական գործընթաց, բացարձակապես անընդունելի է,
  5. ոչնչացնելու ցանկացած մտադրություն, ինչպես նաև ՀՀ-ում պատմամշակութային նշանակություն ունեցող այլ կառույցների գոյության նկատմամբ ցանկացած ոտնձգություն խոցելի է դարձնում նաև արտերկրում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության պետական քաղաքականությունը:

Մենք գտնում ենք, որ քանի դեռ հանրային քննարկման չի դրվել Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցներով  պարփակված հատվածի քաղաքաշինական ամբողջական լուծման հարցը, քաղաքի տվյալ հատվածում կատարվող բոլոր ձևափոխությունները պետք է սառեցվեն, և տարածքը չպետք է ենթարկվի որևէ փոփոխության:

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնություն

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ

«Հույսի կամուրջ» ՀԿ

«Փրկենք հուշարձանները» նախագիծ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Հայկ Բիանջյան,  ֆոտոլրագրող

Նունե Գրիգորյան, լրագրող

Վարդուհի Հարությունյան – տնտեսագետ, բնապահպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930