Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում փորձում են Google-ի հանդեպ ուշադրությունը մեծացնել

Նոյեմբեր 24,2011 16:18

Տեղեկացրել ենք, որ «Ջի դիզայն գրուպ» կազմակերպությունը լիազորվել է վերավաճառելու Google-ի ապրանքանիշերից մեկը` google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես ծրագրեր: Կազմակերպության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանն այսօր «Հայելի» ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով Google Apps for business ներկայացրեց փաթեթի առավելությունները, ընդգծեց, որ Google-ը Հայաստանում քիչ է ներգրավված, եւ վիճակը բարելավվելու համար պետք է քայլեր արվեն: Գ. Սեմիրջյանը նշեց, որ իրենք առաջին ընկերությունն են՝ լիազորված Google-ի կողմից, որը Հայաստանում կզբաղվի Google Apps Reseller ծրագրով. «Google Apps for business համակարգի միջոցով փոքր գումարով կարողանում ես զարգացնել քո բիզնեսը: Մեր մասնագետը վերապատրաստումից հետո կսկսի թրեյնինգների գործընթացը, որի միջոցով կարող ենք հասանելի դարձնել համակարգը: Մեր թիրախային խմբերն իրականում խոշոր ընկերություններն են, որոնք գումար ներդնելով, կհասնեն ցանկացած արդյունքին»,– ասաց կազմակերպության ղեկավարը:

«Ջի դիզայն գրուպի» առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի հանդեպ հետաքրքրությունը Google-ի կողմից փոքր է. «Բոլորս նկատել ենք Google.am-ի որոնման հաջորդականության բավականին վատ դասավորվածությունը: Դրանից է, որ եթե արտերկրում, օրինակ՝ Google.com-ում կամ եվրոպականում, օգտատերերի միայն 10%-ն է 2-րդ էջից հետո ինչ-որ բան որոնում, Հայաստանում այդ թիվը բավականին մեծ է: Կան համակարգեր, որ Հայաստանում ընդհանրապես ներառված չեն: Այս քայլով փորձել ենք Google-ի ուշադրությունը բեւեռել Հայաստանի վրա»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930