Լրահոս
Օրվա լրահոսը

Տղամարդը ծննդաբերել է սեփական եղբորը

Նոյեմբեր 24,2011 15:26

Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը իր արտասովոր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Սակայն նա տղամարդ է ու, հետեւաբար, երբեք ոչ մեկի մտքով չէր անցել, որ նա կարող է հղի լինել:

Այնուամենայնիվ, նրա հսկա փորը խանգարում էր ազատ տեղաշարժվել, շնչել:

Օրերից մի օր Սանջուն իրեն շատ վատ է զգացել, նրան շտապօգնության  մեքենայով տեղափոխել են հիվանդանոց ու անմիջապես ենթարկել վիրահատության: Բժիշկներն ապշել են. պարզվել է հնդիկի տարօրինակ գիրության պատճառը՝ Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը:

Կարելի է ասել, որ  Սանջուն կեսարյան վիրահատությամբ երեխա է ունեցել:

Բժիշկների անցկացրած հետազոտության արդյունքներից պարզվել է, որ տղամարդը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է «պտուղ՝ պտղի մեջ». մոր արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ եւ դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ: Արդյունքում՝ մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է գոյությունը երկվորյակ-եղբոր մեջ:

Սանջուն իր եղբորն իր մեջ կրել  է երեսունվեց տարի ու չի մահացել, ինչն էլ արձանագրվել է իբրեւ ապշեցուցիչ փաստ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930