Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյանը՝ Սուրեն Խաչատրյանի մասին. «Ո՞նց կարելի է լինել քաղաքականության մեջ եւ ընդհանրապես կնոջ հետ էդ տոնով եւ էդ ձեւով խոսել»

Նոյեմբեր 24,2011 15:15

ՕԵԿ-ը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» օրինագծի հեղինակն է, ուստի այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում լրագրողները խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին հարցրին, թե ինչպե՞ս է վերաբերվում Սուրեն Խաչատրյանի եւ Սիլվա Համբարձումյանի միջադեպին: Նրա խոսքերով՝ «Կնոջ նկատմամբ էդպիսի վերաբերմունքը ես դատապարտել եմ եւ գտնում եմ, որ չի կարելի կնոջ հետ էդ տոնով խոսել՝ անկախ պաշտոնից ու դիրքից: Նույնիսկ ընտանիքում կինը տղամարդու հետ հավասար հոգս է քաշում, հավասար տանտեր է հանդիսանում, երեխաների մայր է հանդիսանում: Ի վերջո ո՞նց կարելի է լինել քաղաքականության մեջ եւ ընդհանրապես կնոջ հետ էդ տոնով եւ էդ ձեւով խոսել»: Մեր դիտարկմանը, որ տոնի մասին խոսք չի եղել, ծեծ կամ հարվածներ են եղել ՝ տիկին Բիշարյանը պատասխանեց. «Ես այնտեղ չեմ եղել, չեմ կարող ասել, թե ինչ է եղել, ուղղակի կարդացել եմ իմ գործընկերոջ՝ Սամվել Սարգսյանի բացատրությունները եւ հավատում եմ նրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930