«Ջի դիզայն գրուպ» կազմակերպությունը լիազորվել է վերավաճառելու Google-ի ապրանքանիշերից մեկը` google apps-ը, որը ներառում է մի քանի բիզնես ծրագիր: Google apps- ը պարզ, հզոր կապի հնարավորություն և համատեղ աշխատելու միջոցներ է ստեղծում, կիրառելի է և՛ միջին, և՛ մեծ կազմակերպությունների համար:
Ամեն ինչ ստեղծված է (Google email security, Google Calendar, and integrated IM) թիմային աշխատանքը հեշտացնելու և արդյունավետ դարձնելու համար: Արագ Տեղադրումը, նվազագույն տեխնիկական սպասարկումը նկատելիորեն կնվազեցնեն IT ոլորրտին տրամադրվող ծախսերը:
Իսկ Google Docs-ն ու Google Sites-ը, որոնք ներառում են տեքստեր, էլեկտրոնային աղյուսակներ, ներկայացման և կայքի ստեղծման գործիքներ, թույլ են տալիս ավելացնել առցանց շփման արդյունավետությունը` մեծ հնարավորություններ բացելով հայ գործարարի և կազմակերպությունների ղեկավարների առաջ:
«Ջի դիզայն գրուպ» կազմակերպության տնօրեն Գրիգոր Սեմիրջյանը և կազմակերպության առաջխաղացման մասնագետ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպեցին լրագրողների հետ: Մանրամասները՝ քիչ հետո:
Կարդացեք նաև