Ստեփանակերտում եւ Շուշիում արդեն մեկնարկել է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար: Ներկայումս անցկացվում է Կորպորասիոն Ամերիկայի Տեղեկատվական Տեխնոլոգիաների բաժնի կողմից մշակված Moodle կոչվող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրավված է 160 ուսուցիչ: Ամեն շաբաթ կատարվում են պրակտիկ վարժություններ, որոնցում օգտագործվում են XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպես նաեւ ֆորումների տեսքով քննարկումներ, որպեսզի ուսուցիչները կարողանան խորացնել իրենց տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում գիտելիքները:
Այս փուլում ՆՈՒՌ-ի առաջնային նպատակը դասավանդողների վերապատրաստումն է` համակարգչի եւ ազատ համակարգչային ծրագրերի կիրառումը դասարան բերելու մանկավարժական մեթոդի միջոցով:
Նախապատրաստման ամբողջ ծրագիրը` թե առկա եւ թե վիրտուալ, ավարտելուց եւ առաջարկված աշխատանքներում ակտիվորեն մասնակցելուց հետո ուսուցիչները պատրաստ կլինեն ստանալ համակարգիչը եւ իրենց դասերը անց կացնել XO համակարգիչներով: