Այսօր՝ նոյեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հաղորդեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Խանջյան փողոցում, Ֆուտբոլի ֆեդերացիայի հարեւանությամբ՝ իրար են բախվել ջիպ «Հունդայի» մակնիշի 54 LD 55 եւ ճանապարհային ոստիկանության ծառայողական 511 ՈՍ 01 համարանիշի ավտոմեքենաները: Բախումից հետո ՃՈ ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 713 ԼՏ 61 համարանիշի ավտոմեքենայի: Բարեբախտաբար՝ զոհեր եւ վիրավորներ չկան: Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնեցին, որ «Հունդայիի» վարորդը եղել է երիտասարդ աղջիկ: