Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շիրակցի գործարարներ. «Եթե բոլորը գնան, ձեռներեցը մնա՝ ի՞նչ անի»

Նոյեմբեր 24,2011 14:19

Այսօր Գյումրիի  «Հոկտեմբեր» կինոդահլիճում  անցկացվեց  ամենամյա «Շիրակ էքսպո» ցուցահանդեսը, որին  այս անգամ տեղի գործարարներից բացի՝ մասնակցեց նաեւ թուրքական մոտ 30 ընկերության ներկայացուցիչ: Եթե թուրքերը խոսեցին բաց սահմանների անհրաժեշտության մասին, ապա տեղի գործարարները դժգոհեցին գյումրեցիների նկատմամբ մայրաքաղաքի վերնախավի խտրական մոտեցումից: Օրինակ` «Տավրոս» կոշիկի գործարանի ղեկավար, շիրակցի գործարարների միության նախագահ Կարապետ Մովսիսյանն ասաց, որ գյումրեցի գործարարի խնդիրներն ամենեւին կապ չունեն  արտադրանքի լավ կամ վատ որակի հետ, խնդիրն այն է, որ բանկերի կողմից ուղարկված գնահատող ընկերությունները շատ ցածր են գնահատում գյումրեցիների ունեցվածքը: «Նորմալ գումարներ չենք կարողանում վերցնել բանկերից, եթե Երեւանում մի շենքը, ենթադրենք, արժե 1 մլն դրամ, այստեղ նույն շենքը` մի բան էլ  դրանից ավելի լավը, գնահատողների կողմից կարժենա ընդամենը 100 հազար»: Ազատանի «Իգիթ» կաթնամթերքի գործարանի աշխատակիցներից մեկն էլ` Հովհաննես Պողոսյանը, դժգոհեց, որ եթե շարունակվեն թանկացումներն ու Շիրակի մարզն էլ այս տեմպերով դատարկվի, ապա շուտով գործարարները  եւս սեփական երկրում անելիք չեն ունենա. «Եթե բոլորը գնան, ձեռներեցը մնա՝ ի՞նչ անի»:

Մանրամասները` «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930