Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինե Բիշարյան. «Չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի փոխխոսնակ կամ խոսնակ»

Նոյեմբեր 24,2011 14:17

Այսօր «Իրատես դե ֆակտո» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է դառնաք ԱԺ փոխխոսնակ: Ըստ բանախոսի՝  «Ես չեմ ուզում դառնալ Ազգային ժողովի փոխխոսնակ կամ խոսնակ: Նման առաջարկ չի եղել, նման քննարկում չի եղել, նման ցանկություն չի եղել: Դա Հանրապետական կուսակցության խնդիրն է, եւ նրանք կառաջադրեն իրենց թեկնածուներին: Ես չեմ մասնակցելու նման ընտրությունների: Մեզ պաշտոնները չեն գրավում, ես ինքս բարձր պաշտոն ունեմ եւ շատ շնորհակալ եմ մեր քաղաքական թիմին, որ ինձ վստահել է կուսակցության ղեկավարի պաշտոնը: Այդ պաշտոններում եղել են ՀՀԿի ներկայացուցիչները, կարծում եմ՝ արդարացված կլինի, որ էլի իրենք ընտրվեն: Իմ անձը կուսակցական աշխատանքներով շատ զբաղված է եւ ինձ այդ առաջարկն ընդհանրապես չի հետաքրքրում»: Հարցին՝ գուցե դուք է՞լ եք պատրաստվում շտաբը ղեկավարել՝ նա պատասխանեց. «Դա դեռ չի քննարկվել մեր կուսակցությունում, շուտով կքննարկվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930