Հայաստանի թատերական գործիչների միությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 23-30-ը Երեւանում կանցկացնի Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնը: Առաջին անգամ փառատոնը անցկացվել է 2006թ.-ին: Փառատոնը հիմնադրվել է ՀԹԳՄ կողմից, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի նախաձեռնությամբ: Փառատոնի գլխավոր նպատակն է ներկայացնել երիտասարդ ռեժիսորների նոր բեմադրությունները՝ բացահայտելով նոր անուններ (փառատոնին կարող են մասնակցել մինչեւ 35 տարեկան ռեժիսորներ): Այս տարի Երիտասարդ ռեժիսորների VI հանրապետական փառատոնում կներկայացվի 9 ներկայացում:
Ներկայացումներից հետո կանցկացվեն թատերական քննարկումներ:
Լ. ՂԱԶԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ