ԱՄՆ ռազմաօդային ուժերին պատկանող George H.W.Bush նորագույն բազմաթիրախային ատոմային ավիակիր ռազմանավը դուրս է բերվել Պարսից ծոցի շրջան, Սիրիայի ափերին մոտ: Այդ մասին հաղորդում է BBC-ին:
Ծովային մոնիտորինգային ծառայության մատուցմամբ, George H.W.Bush ավիակիրը ուղեկցում է ռազմածովային օգնական նավերի մի խումբ, որի կազմում է նաեւ ականակիր նավ:
ИТАР-ТАСС –ի մատուցմամբ, George H.W.Bush ավիակիր ռազմանավն ընդունակ է կրելու մինչեւ 70 միավոր ավիատեխնիկա, ներառյալ` 48 գրոհային-կործանիչ:
Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվում, թե սիրիական ջրային տարածք են մտել ռուսական ռազմանավեր: Ինչպես պնդում էր արաբական Al Arabiya-ն, ռուս ծովայինները Միջերկրական ծովի Արեւելյան հատված ժամանել են հետախուզական` գաղտնի տեղեկություններ հավաքելու նպատակով: Սակայն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մերձավորները հավաստիացրել էին, թե ռուսները Տարտուս նավահանգստում խարիսխ չեն գցի: Աղբյուրի ասելով, ռուսների ժամանումը սիրիական ջրեր ոչ թե Ասադի ռեժիմը պաշտպանելու, այլ Սիրիան արտաքին ինտերվենցիայի ենթարկելու որեւէ փորձ կասեցնելու առաքելություն ունի: