Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետական հոգածություն դեռ չկա

Նոյեմբեր 24,2011 13:23

2010 թվականի օգոստոսի 21-ին «Մի փոքր ուշադրություն է հարկավոր. ավելի շատ եւ ավելի շուտ վիշտ կիսել, քան ռեպորտաժ անել ես ուզում, երբ այցելում ես վանաձորցի Հրաչիկ Հովհաննիսյանի բնակարան, որի պատերին զոհված տղաների եւ հանգուցյալ տիկնոջ մեծադիր նկարներն են» հրապարակմամբ ներկայացրել ենք Վանաձորի բնակիչ Հրաչիկ Հունանյանին: Վաչագան, Հունան որդիները զոհվել են Ղարաբաղում, նրանց մայրը մահացել է ցավին չդիմանալով ու հիմա Հրաչիկ Հովհաննիսյանը չի ընկճվում, դժգոհում է ղեկավար զինվորականների վերաբերմունքից ու մի փոքր ուշադրություն է ակնկալում ազատամարտիկների ընտանիքների հանդեպ. «Ես կարող եմ գլուխս բարձր ու ճակատս պարզ քայլել: Բայց նեղսրտում եմ, որ չեն հետաքրքրվում մեր ընտանիքով, եթե տղաներս ողջ լինեին, մենք հո էս վիճակում չէի՞նք լինի: Գոնե մի քիչ օգնություն ցույց տային, էս երեխեքին ոտի կանգնեցնենք»: Նա խնամում է Վաչագանի եւ Հունանի զավակներին, մայրերը արտագնա աշխատանքի միջոցով են հոգում հացի խնդիրը :

Որդեկորույս հոր համար ցավալի էր, որ 2005-ին զոհված Հունանի գերեզմանին քար չկար: Ու ահա լոռեցի երկրապահների օգնությամբ Հունանի գերեզմանին շիրմաքար է տեղադրվել: Պատերազմի մասնակիցները խոստանում են իրենց բոլոր զոհված ընկերների համար շիրմաքարեր տեղադրել ու ցավում են, որ պետությունն ու համայնքը անտարբեր է, մարդիկ հաճախ վնասում եւ կեղտոտում են պանթեոնի այս կամ այն հատվածը:

Այս տարվա հուլիսի 27-ին «Նորոգվում է պանթեոնը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ 1991 թվականից ձեւավորված Վանաձորի զինվորական պանթեոնում 97 հերոս է իր վերջին հանգրվանը գտել, 12-ի գերեզմանը բարեկարգել են հարազատները, 42 գերեզման շիմաքար չունի, դրանք տեղադրելու եւ բարեկարգելու համար պահանջվում է ավելի քան 15 միլիոն դրամ:

Այսօր այս 42-ից 37-ը արդեն շիրմաքար ունի:

ՆԵԼԼԻ ԴԱՎԹՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930