Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական ավանդական վիճակ

Նոյեմբեր 24,2011 14:00

Հայկական ավանդական վիճակ ասելով նկատի ունեմ հայկական «մենթալիտետի» վատ կողմերին բնորոշ առանձնահատկությունները: Հիմա ձեզ կներկայացնեմ դրանցից մեկը: «Հայկական ավանդական լուսանկար»: Չգիտես ինչո՞ւ՝ մենք՝ հայերս, լուսանկարվելուց միշտ պետք է կանգնենք, կամ եթե նստած ենք, նստենք ձիգ, ուղիղ ու քարացած , աշարժ հայացքով նայենք ֆոտոխցիկի օբյեկիվին, կարծես անձնագրի  նկար նկարվելիս լինենք. ուղղակի խմբակային տարբերակով: Հիմա ավելի տարածված տեսակ է շրթունքները «ուռացնելը», որը իբրև ցույց է տալիս նկարվողի սեքսուալությունը: Նկարը հայտնվում է սոցիալական կայքի իրենց անձնական էջում: Սա հիմնականում 13 – 17 տարեկան աղջիկների մոտ է , իսկ նույն տարիքային տղաների մոտ դիտվում է հետևյալ վիճակը`  նկարը անպայման սև ու սպիտակ,  որտեղ տղան հենված է պատին կամ ինչ -որ ուղղահայաց ձողին, պարտադիր մի ոտքը դրած պատին կամ վերը նշված ձողին: Եվ պարտադիր ընդունելով թոշակի անցած  դերասանի դեմք: Իսկ ամենաանտանելի լուսնկարների ստեղծվելը սկսվում է  նմանատիպ այտահայտություններով. «վայ, ինչ պուպուշ շունիկա», «էս էն կինոյի մեջի Բարխուդարովի ախռանիկը չի՞», «վայ, էշըըըըըըըըըըըըըը», «հլը նայի տատիի ձեռի գերանդուն», «վայ, ես ինչ հավես սարա` նենց արա, սարնել ֆոնի մեջ մտնի, ես հելնեմ ծառի վրա»:

Հարսանիքենրին  անպայման բոլորը պետք է նկարվեն փեսայի հետ՝ առանձին,  հետո հարսի,  իսկ վերջում փեսայի ու հարսի հետ միասին: «Վայ , մոռացաք քավորի  հետ նկարվենք»: Մի խոսքով, մենք՝ հայերս, սիրում ենք լուսնկարվել ու չափից շատ ենք սիրում , և սկսում ենք լուսանկարվել առանց առիթի ու պատճառի: Ահա այդ նկարների շարքից մեկը: 

 

Նվեր Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930