Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում պահվող հայերի թիվն ավելին է, քան հայտարարվում է

Նոյեմբեր 24,2011 12:53

Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք ավելի մեծ թիվ են կազմում, քան ներկայացնում է պաշտոնական Բաքուն, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է Հայաստանի գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

«Խոսքը վերաբերում է նաեւ նախկին տարիներին գերեվարված մեր հայրենակիցներին»,- պարզաբանել է Կապրիելյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը խոսում է միայն 8 հոգու մասին՝ 3 ռազմագերու եւ 5 հոգիանոց մի քաղաքացիական ընտանիքի մասին, որի՝ Ադրբեջանում գտնվելու փաստը պաշտոնական Բաքուն հաստատում է:

Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավարը կոնկրետ թվեր չի հրապարակել, սակայն ասել է, թե հայկական կողմն ունի Ադրբեջանում պահվող մի քանի տասնյակ հայերի մասին տեղեկատվություն եւ աշխատում է այդ ուղղությամբ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930