Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Տեր-Սահակյանի դեմ խաղ չկա

Նոյեմբեր 24,2011 13:03

Հովհաննես Գաբուզյան

Բրազիլիայում ընթացող շախմատի աշխարհի պատանիների  առաջնությունում հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը շարունակում է հաղթարշավը: 18-ամյա գրոսմայստերն անցկացրել է վեց հանդիպում եւ բոլորում էլ հաղթել մրցակիցներին` միավորների առավելագույն պաշարով միանձնյա գլխավորելով այդ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակը: Այսօր` 7-րդ տուրում հայ շախմատիստը հանդիպում է 2-րդ տեղում ընթացող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեեւի հետ, որին գերազանցում է ամբողջ մեկ միավորով:

16 տարեկանների մրցաշարում երեք ոչ-ոքիներից հետո երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Հովհաննես Գաբուզյանը եւ 5,0 միավորով եւս չորս շախմատիստների հետ առաջատարների հնգյակում է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930