Սեուլը աշխարհի «ամենախելացի» քաղաքների վարկանիշային աղյուսակում առաջինն է: Վարկանիշային այս աղյուսակը համատեղ ձեւավորում են Erricsson ընկերությունն ու Arthur D. Little կոնսալտինգը:
«Ինտերֆաքսի» փոխանցմամբ, իր վարկանիշով Հարավային Կորեայի մայրաքաղաքին մի փոքր զիջել է Սինգապուր քաղաք-պետությունը: Աշխարհի «ամենախելացի» քաղաքների առաջին տասնյակում տեղ են զբաղեցրել նաեւ Ստոկհոլմը, Նյու-Յորքը, Լոնդոնը, Տոկիոն, Փարիզը, Պեկինը, Լոս- Անջելսն ու Շանհայը:
Վարկանիշային աղյուսակը ձեւավորվում է հաշվի առնելով քաղաքային ենթակառուցվածքներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման արագությունն ու որակը:
Սեուլը հաղթող է դարձել բնապահպանական ոլորտում լայնածավալ ծրագրի իրականացման շնորհիվ, իսկ ահա Սինգապուրը ավելի շատ հաջողությունների է հասել առողջապահական ծրագրերի իր նախաձեռնությամբ: