Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թողնեիք տանը մարդավարի մահանայի»

Նոյեմբեր 24,2011 12:43

Պրոֆեսոր Ղազարյանի մահվան պատճառը հարազատները համարում են բժշկական սխալը

 Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Ղազարյանի ընտանիքն ու ողջ ուսանողությունը վրդովված է:

71-ամյա պրոֆեսորը մահացել է վիրահատությունից մի քանի օր հետո:

Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքում, պրոֆեսոր Աշոտ Արտավազդի Ծատուրյանը լեզվաբանին ենթարկել է միզապարկի վիրահատության:

Պրոֆեսորի դստեր՝ Իրինա Ղազարյանի տեղեկացմամբ, հոկտեմբերի 27-ին, երբ հորը տանում էին վիրահատարան, բժիշկը հավատացրել է, որ ամեն ինչ բարեհաջող կլինի, քանի որ ըստ բժշկի «մետաստազներ չեն հայտնաբերվել»:

Վիրահատությունից մի քանի օր հետո Ռուբեն Ղազարյանին կրկին վիրահատել են: Վիրահատությունը տեւել է 3 ժամ:

Այնուհետեւ Ղազարյանը տարվել է վերակենդանացման բաժանմունք:

Հարազատների եւ ուսանողների պնդմամբ, Ղազարյանն առույգ էր, առողջության հետ կապված խնդիրներ չի ունեցել մինչ բուժհիմնարկ գնալը:

Պրոֆեսորի վերջին խոսքն է եղել. «Թողնեիք տանը մարդավարի մահանայի»:

Այսօր մեր հետ զրույցի ժամանակ Ռուբեն Ղազարյանի սգակիր դուստրը հայտնեց, որ իր փաստաբանի միջոցով դիմելու է ոստիկանությանը կատարվածին իրավական գնահատական տալու համար:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930