Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջարանի գերեզմանը՝ հանքարդյունաբերական տարածքի զոհ

Նոյեմբեր 24,2011 12:03

Երեկ www.aravot.am-ում, իսկ այսօր «Առավոտ» թերթում տեղեկացրել ենք, որ Սյունիքի մարզի Քաջարան գյուղում խիստ լարված իրավիճակ է: Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի (լուսանկարում) փոխանցմամբ, Քաջարանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությունը ճնշումներ է գործադրում բնակիչների վրա, նույնիսկ սպառնում է գյուղ իրավապահ մարմիններ ուղարկել, տեխնիկա ուղարկել աշխատելու, եթե բնակիչները  չստորագրեն պայմանագրերը: Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 28-ի 627-Ն որոշմամբ` Քաջարան գյուղի 181,7 հա հողատարածքը, որի մեջ, ըստ գյուղապետի, նաեւ գյուղի գերեզմանն է, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին է հատկացվել հանքարդյունաբերական նպատակով (https://www.aravot.am/2011/11/23/9805/ եւ https://www.aravot.am/2011/11/24/10137/):

Խնդրով մտահոգ բնապահպանական կազմակերպությունները ֆիլմ են պատրաստել Քաջարան գյուղի բնակիչների մտահոգությունների, գյուղի խնդիրների և այն հողատարածքների մասին, որոնք ապօրինի խլվել են քաջարանցիների ձեռքից: Ում հետաքրքիր է գյուղն ու գյուղի ճակատագիրը կարող է  ֆեյսբուքում փնտրել այն SOS QAJARAN անվամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930