Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբիայի բանտերը լցված են «հեղափոխականների» կողմից կտտանքների ենթարկվող բանտարկյալներով

Նոյեմբեր 24,2011 11:47

Ներկայումս շուրջ 7 հազար մարդ է պահվում Լիբիայի բանտերում`զրկված լինելով դատարանի առաջ կանգնելու հնարավորությունից: Այդ մասին ասված է նոյեմբերի 28-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում քննարկվելիք զեկույցում, որից մեջբերումներ է արել France-Presse-ը:

Փաստաթղթում նշվում է, որ քաղաքական բանտարկյալները, որոնք բանտարկվել էին Մուամմար Կադդաֆիի իշխանության օրոք, վերջինիս տապալումից հետո ազատ են արձակվել, բայց նրանց փոխարեն բանտարկվել են նոր կալանավորներ, որոնք գտնվում են տարբեր «հեղափոխական բրիգադների» կողմից վերահսկվող բանտերում եւ չունեն արդար դատարանի առաջ կանգնելու հնարավորություն:   Զեկույցում նաեւ  ընդգծված է, թե կալանավորներից շատերը, այդ թվում` կանայք եւ երեխաներ, ենթարկվում են դաժան վերաբերմունքի եւ կտտանքների: Կալանավորների զգալի մասը Կադդաֆիի կողմից աֆրիկյան երկրներից բերված վարձկաններ են, որոնք հետապնդվում են իրենց մաշկի մուգ գույնի համար:

Փաստաթղթում առանձին անդրադարձ կա Տավերգա քաղաքում տիրող իրավիճակին, որի բնակչությանը «հեղափոխականները»  զանգվածաբար մեղադրել են Կադդաֆիի նկատմամբ չեզոք վերաբերմունքի մեջ: Կադդաֆիի ռեժիմի տապալումից հետո ապստամբները քաղաքի բնակիչներին կալանավորել են հենց տներից եւ հիվանդանոցներից եւ առանց դատի բանտարկել, ապա ենթարկել են կտտանքների կամ մահապատժի:

ՄԱԿ-ի զեկուցողները շեշտել են, որ թեեւ Լիբիայում արդեն սկսվել է բանտերը ապստամբների խմբավորումների վերահսկողությունից երկրի նոր կառավարությանը փոխանցելու գործընթացը, այդուհանդերձ, կալանավորների իրավունքերը պաշտպանելու ուղղությամբ «դեռ շատ անելիքներ կան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930