Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմավիրի 97 համայնքից 22-ում նվազել է եկամուտների հավաքագրումը

Նոյեմբեր 24,2011 11:58

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք, որ երեկ Արմավիրի մարզպետարանում, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ քննարկվել է եկամուտների հավաքման հարցը: Նոյեմբերի 1-ի դրությամբ Արմավիրի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերը նախատեսված 4 մլրդ դրամի դիմաց կազմել է 3,7 մլրդ դրամ (կատարողականը`92,8%):
Սեփական եկամուտները հավաքվել են 82,3 տոկոսով, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2,9 %-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 4 %-ի նվազում է արձանագրվել հողի հարկի (կատարողականը` 87,5%), 4,5 %-ի նվազում` գույքահարկի (կատարողականը`79,3 %) մասով: Հողի հարկի հավաքագրման մակարդակը հիմնականում նվազել է Արմավիր, Աղավնատուն, Առատաշեն, Արագած, Արաքս, Արշալույս, Ծաղկալանջ, Հայթաղ, Մերձավան, Նորակերտ, Ջրարբի, Ամասիա, Արմավիր, Գետաշեն, Եղեգնուտ, Հայկավան, Նոր Կեսարիա, Նորապատ, Ջրաշեն, Տանձուտ, Փշատավան համայնքներում: Գույքահարկի մասով նվազում է արձանագրվել Արմավիր, Ակնալիճ, Այգեշատ, Ապագա, Արագած, Մերձավան, Մուսալեռ, Նորակերտ, Շահումյան, Ջրառատ, Ջրարբի, Արմավիր, Սարդարապատ, Մայիսյան, Նորապատ, Ալաշկերտ համայնքներում:
Փոխվարչապետը պատասխանատուներին հանձնարարել է քայլեր ձեռնարկել մինչեւ տարեվերջ ցուցանիշները բարելավելու ուղղությամբ:

Իսկ ահա Կոտայքում նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքների բյուջեների փաստացի մուտքերի հավաքագրման կատարողականը կազմել է 100 %, հավաքագրվել է 3,8 մլրդ դրամ:
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 97, 8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 %-ով: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հողի հարկի (կատարողականը` 94.7%) եւ գույքահարկի (կատարողականը` 96.4%) հավաքագրման մասով որոշակի նվազում է նկատվել` համապատասխանաբար 2 եւ 2,2 տոկոսով:

Հողի հարկի հավաքագրման մասով նվազում է արձանագրվել Աբովյան, Հրազդան, Մարմարիկ, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ֆանտան, Արամուս, Գառնի, Գողթ, Հատիս, Ջրվեժ, Գետամեջ, Զովունի, Նոր Գեղի, Պռոշյան, Նոր Արտամետ համայնքներում, գույքահարկի մասով` Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Եղվարդ, Արզական, Կոտայք, Ձորաղբյուր, Ջրվեժ, Գետամեջ, Զովունի համայնքներում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930