Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգան չի, քաղաքական անհնազանդ է

Նոյեմբեր 24,2011 11:21

«Հայկական ժամանակը» գրում է.«39-ամյա Վաչագան Իսոյանը նոյեմբերի 17-ին իր «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայով ոչ թե պատահաբար է բախվել նախագահական նստավայրի դարպասին, այլ դա արել է որպես բողոքի նշան։ Այս մասին երեկ մեզ հայտնեց նրա մտերիմ ընկեր Հայկը։

«Ինքը դա հասկանալով ա արել։ Թեկուզ հարբած, բայց հասկանալով։ Ինքը ուղղակի իր վրդովմունքն ա արտահայտել։ Բողոքել ա իր սոցիալական ծանր վիճակի համար»,- պատմել է Հայկը։

Վ. Իսոյանը այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, միջադեպի հետ կապված նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով։ Մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ միջադեպի ժամանակ նա գտնվել է ոգելից խմիչքի ազդեցության տակ եւ չի գիտակցել, թե ինչ է անում։ Փաստորեն նրա արածը քաղաքացիական անհնազանդության ակցիա է»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930