Լրահոս
Օրվա լրահոսը

Քթի վիրահատության պատճառով կոմայի մեջ է

Նոյեմբեր 24,2011 11:14

Հոկտեմբերի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Էրեբունի» հիվանդանոցում 19-ամյա մի աղջիկ քթի պլաստիկ վիրահատությունից հետո «նարկոզից» շատ կարճ ժամանակով է դուրս եկել, այնուհետեւ ցնցումների մեջ ընկել։ Պարզվում է՝ աղջիկը դեռեւս գիտակցության չի եկել, մինչդեռ արդեն մեկուկես ամիս է անցել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Երեւանի Կիլիկիա թաղամասի բնակիչ 19-ամյա Սաթենիկ Միրզոյանը դիմել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ քթի պլաստիկ վիրահատության համար։ Վիրահատությունն անցել էր նորմալ, սակայն երբ բժիշկները փորձել էին Սաթենիկին «նարկոզից» դուրս բերել, նա մի քանի րոպեով էր ուշքի եկել, այնուհետեւ անհասկանալի ձեւով ընկել էր ցնցման մեջ։

Սաթենիկի բարեկամները չեն հասկանում, թե ինչ է կատարվում աղջկա հետ եւ վստահեցնում են, որ նա երբեւէ, այդ թվում եւ վիրահատությունից առաջ առողջական խնդիրներ չի ունեցել։ 19-ամյա աղջկա վիճակն անհասկանալի է նաեւ բժշկական անձնակազմի համար։

Երեկ «Ժողովուրդ¦-ը զրուցեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հարություն Մանգոյանի հետ՝ պարզելու համար, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Սաթենիկը։ Պարոն Մանգոյանն ասաց, որ Սաթենիկը դեռեւս իրենց բաժանմունքում է, եւ որեւէ փոփոխություն չի նկատվում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930