Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ սրտանոթային սուր խնդիրների պատճառով նախօրեին՝ երեկոյան, Նորքի սրտաբանական հիվանդանոց է տեղափոխվել հայտնի օլիգարխներից «Ֆլեշ» ընկերության ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։ Վերջինիս հիվանդանոցում ցուցաբերվել է բուժօգնություն. օլիգարխին ստենտավորել են։ Հիվանդանոցից տեղեկացանք, որ ներկայումս Բեգլարյանի առողջական վիճակը նորմալ է։ Սակայն նա շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ ապաքինման համար։