«Հայացքը» զրուցել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյորջյանի հետ, եւ արծարծել է նաեւ աղբահանության խնդիրը:
Կենտրոնում շարունակում է չլուծվող խնդիր մնալ նաեւ աղբահանությունը։ Ի՞նչն է խանգարում նորմալ աղբահանության իրականացմանը։
– Երբ որ մարդկանց մեջ վերանա փնթիությունը, իսկ ծառայություններն ավելի ուշադիր աշխատեն, այդ խնդիրը չի լինի։ Բայց մենք աշխատում ենք, թեեւ բոլորը չեն հետեւում մաքրությանը։ Ո՞վ է կեղտոտում. բնակչությունը, չէ՞։ Եթե աղբամանը դրված է, բայց մարդը գալիս է եւ աղբը գցում ոչ թե աղբամանի մեջ, այլ կողքը, ո՞վ է մեղավոր։ Մեկ-մեկ լրատվամիջոցները նկարում են այն աղբամանները, որոնք լիքն են։ ես կուզեի իրենց հարցնել՝ իրենց տան աղբի դույլը չի՞ լցվում, թե իրենք կեսից տանում թափում են։ Ուրիշ բան է, եթե աղբամանը լցված մնա մի քանի օր։ Բայց եթե աղբամանը կիսատ է, իսկ մարդիկ պահանջում են, որ աղբը թափվի, դա նշանակում է՝ այդ ծառայության համար միլիարդներ պետք է ծախսել, որ չկա»