Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակիցների ուղիղ կեսը առաջատարներ են

Նոյեմբեր 24,2011 10:25

Մոսկվայում ընթացող Միխայիլ Տալի հիշատակին նվիրված 22-րդ կարգի հուշամրցաշարի 7-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակում լարվածությունը հասավ գագաթնակետին: Մասնակից տասը գրոսմայստերներից հինգը` Լեւոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը եւ Վասիլի Իվանչուկը 4,0-ական միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հինգ հորիզոնականները: Իսկ վերջնական հաղթողի կոչմանը հավակնում են եւս երկուսը` նրանցից կես միավոր պակաս վաստակած Վիշվանաթան Անանդը եւ Պյոտր Սվիդլերը: Այսօր 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում է Պյոտր Սվիդլերի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930