Երեկ երեկոյան ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես aravot. am-ին տեղեկացրեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձը դիմակավորված ժամը 19-ից 19:30 սահմաններում, միայնակ մուտք է գործել Քանաքեռավան համայնքի, 11 փողոցի թիվ 19 տուն: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ավազակային հարձակման ենթարկված սեփական տան հարեվանությամբ բնակվողները, ովքեր հրաժարվել են ներկայանալ, հայտնել են, որ հանցագործը բռնություն է կիրառել տանը գտնվող անչափահաս 17-ամյա աղջկա Շաքեի նկատմամբ, այնուհետև տանից հափշտակելով ոսկյա զարդեր, 10 հազար դրամ, փախել է:
Հարևանները Գագիկ Շամշյանին հայտնել են նաև, որ հանցագործը բազմաթիվ հարվածներ է հասցրել աղջկա գլխին, մարմնի տարբեր հատվածներին, աղջկա աչքի տակ կապտուկներ են եղել: Հարևանները պատմել են նաև որ հանցագործը ոսկյա զարդերը հայտնաբերել է տիկնիկի մեջ, որտեղ տան անդամները պահում էին իրենց ընտանիքի ոսկեղենը:
Կարդացեք նաև
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի