Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Նոյեմբեր 24,2011 03:58

Ճապոնիայի Հոնսյու կղզու հյուսիս-արեւելյան ափերի մոտ տեղի է ունեցել 5,9 մագնիտուտի երկրաշարժ: Այդ մասին հաղորդում  է РИА Новости-ին` վկայակոչելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը: Հինգշաբթի գիշերը տեղի ունեցած ստորգտնյա ցնցումների էպիկենտրոնը  գտնվել է Ֆուկուսիմա քաղաքից 101 կմ հեռավորությամբ: Սա այն քաղաքն է, որտեղ տեղակայված է «Ֆուկուսիմա-1» վթարված ԱԷԿ-ը:

Ամերիկացի սեյսմոլոգների հաղորդմամբ, երկրաշարժը տեղի է ունեցել 37,7 կմ խորության վրա, թեեւ ճապոնացի մասնագետները նշել են 30 կմ խորությամբ տեղի ունեցած ստորգետնյա ցնցումի մասին:

Նախնական տեղեկություններով, ցունամիի սպառնալիք չկա: Այս նոր երկրաշարժի հետեւանքով  «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վերականգնողական աշխատանքերի ընթացքում ծագած հնարավոր խնդիրների մասին չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ուեցավ այդ երկրի պատմության մեջ ամենահզոր երկրաշարժը` 9,0 մագնիտուտ, որին հաջորդեցին ցունամիներ: Արդյունքում զոհվեց եւ անհետ կորած համարվեց ավելի քան 22 հազար մարդ: Տարերային աղետի արդյունքում մեծապես վնասվեց նաեւ «Ֆուկուսիմա-1» ատոմային էլեկտրակայանը, որտեղ մի քանի պայթյուններ եւ ռադիացիոն արտահոսք գրանցվեցին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930