Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ն համաձայնել է քննարկել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հարցը

Նոյեմբեր 24,2011 03:31

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը  համաձայնել է գործընկերների հետ ուսումնասիրել Սիրիայում մարդասիրական միջանցք ստեղծելու հնարավորությունը, որի օգտին ավելի վաղ արտահայտվել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն: Այդ մասին հաղորդում է France Press-ը:

Չորեքշաբթի օրը, Սիրիայի ընդդիմության` Ազգային խորհրդի առաջնորդ Բուրխան Գալյունի հետ հանդիպումից հետո, Ժյուպեն հայտարարել էր, թե  Սիրիայի քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովման նպատակով ԵՄ-ին կառաջարկի քննարկել մարդասիրական միջանցք կամ գոտի   ստեղծելու հնարավորության հարցը: ԵՄ-ն, նրա ասելով,  այդ հարցը կքննարկի դեկտեմբերի 1-ին կայանալիք նախարարների նիստում: Ժյուպենը նաեւ շեշտել էր, թե ոչ մի անգամ չի քննարկել Սիրիայում ռազմական օպերացիայի հնարավորության հարցը եւ Արաբական պետությունների լիգային եւ մյուս գործընկերներին կոչ է արել` մարդասիրական միջանցքների հարցը քննարկել:

Ինչպես հաղորդել է Ֆրանասիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բերնար Վալերոն, Ժյուպեն այդ հարցը քննարկել է նաեւ իր ամերիկացի գործընկերոջ հետ: «Նրանք պայմանավորվել են միասին եւ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել մարդասիրական միջանցքներ ստեղծելու հնարավորությունը»,- ասել է Վալերոն:

Հիշեցնենք, որ Սիրիայում արդեն ութերորդ ամիսն է, ինչ չեն դադարում հակակառավարական ցույցերը: Դրանք սկսվել են երկրի հարավում դեռ այս տարվա մարտից ի վեր եւ ապա ընդգրկել նաեւ Սիրիայի մյուս տարածաշրջանները: Ընդդիմությունը պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը: Այս պահանջը պաշտպանում են ԱՄՆ-ն եւ ԵՄ երկրները, որոնք մի շարք պատժամիջոցներ են կիրառել Դամասկոսի նկատմամբ: ՄԱԿ-ի տվյալներով, կառավարական ուժերի եւ ընդդիմության բախման արդյունքում զոհերի թիվն անցած ութ ամիսների ընթացքում գերազանցեկ է 3500-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930