Նոյեմբերի լույս 24-ի գիշերն անհայտ մեկն ահազանգել է Կիեւի գլխավոր երկաթգծի կայարանը ականապատված լինելու մասին: Անմիջապես սկսվել է մարդկանց տարհանումը կայարանից:
РИА Новости-ի մատուցմամբ, ականատեսները պատմել են, որ կայարանի մոտ կուտակվել են շտապօգնության մեքենաներ, նաեւ հատուկ մեքենաներ, որոնք, ըստ ամենայնի, ականզերծողների են տեղափոխել: