Լրահոս
Օրվա լրահոսը

Շվոնդերի հետնորդները

Նոյեմբեր 24,2011 00:36

Իմ հոդվածներից մեկի արձագանքը ինձ, ճիշտն ասած, բավականին զարմացրեց: Ինձ այնքան ակնհայտ է թվում, որ զոհերի, արյունահեղության եւ քաղաքացիական պատերազմի  գնով հնարավոր չէ կառուցել ավելի արդար եւ ժողովրդավարական համակարգ, եւ Լիբիայի օրինակն այդ առումով այնքան ցայտուն է, որ թվում էր, թե այս խնդրով բանավեճ չի ծավալվի: Բայց արի ու տես, որ այդ միտքը շատերին վիճելի թվաց, եւ ես հանդես եկա որպես ճահճացման եւ այսօրվա արատավոր համակարգի պահպանման ջատագով: Շատ լավ. եթե ժողովրդավարությունը, լեգիտիմությունը, սահմանադրական կարգի հաստատումը, ավազակապետության տապալումը մարդկային զոհեր են պահանջում, ապա շատ տրամաբանական կլինի, որ այդ տեսակետի կողմնակիցները դա ապացուցեն սեփական օրինակով եւ անձամբ ինքնահրկիզվեն Ազատության հրապարակում՝ ճահճացումը կանխելու նպատակով: Թե չէ ուրիշներից զոհեր պահանջելը հեշտ է: Ես հիշեցի 90-ականների սկզբին նկարահանված Էլդար Ռjազանովի «Գուշակություն» ֆիլմը. այստեղ Ռոման Կարցեւի մարմնավորած կերպարը գլխավոր հերոսից՝ գրողից ինքնահրկիզում է պահանջում: Կարցեւն այստեղ շարունակում է իր մեկ այլ հերոսի՝ Բուլգակովի վեպի հիման վրա ստեղծած «Շաn սիրտը» ֆիլմի Շվոնդերի գիծը: Չնայած առաջին դեպքում ֆիլմի կերպարը հակակոմունիստ է, իսկ երկրորդում՝ բոլշեւիկյան կոմիսար, նրանց էությունը, անշուշտ, նույնն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930