Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով կխախտի որոշումը, լուրջ խնդիրներ կունենա». Արմեն Մազմանյան

Նոյեմբեր 23,2011 22:57

«Գիսանե» երիտասարդական հանրապետական թատերական փառատոնը, որը մեկնարկել էր նոյեմբերի 10-ին, փակեց իր էջը:
Փառատոնի ժյուրիի գնահատող հանձնախմբի 9 անդամները այդ օրերի ընթացքում քննարկել են բոլոր 17 ներկայացումները եւ որոշել մրցանակակիրներին. «Այս փառատոնն աչքի է ընկնում իր համարձակությամբ: Սպասում էինք, թե կլինեին ավելի թույլ աշխատանքներ, սակայն, բոլորն էլ մեկը մեկից հետաքրքիր եւ բովանդակալից էին »,- ասում է Լեւոն Իվանյանը: Նշում է`   իրենց համար բարդ էր մրցանակային կարգեր որոշելը:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն էլ ասում է`հաջորդ տարվա փառատոնին սպասվում են մի շարք փոփոխություններ. «Երիտասարդները կներկայանան փառատոնին հեղինակային ֆիլմերով: Ժամկետային փոփոխություններ էլ կլինեն «Գիսանեի» շրջանակներում: Այն կանցկացվի մարտի 20-31 ընկած ժամանակահատվածում, որն էլ կհամընկնի թատրոնի միջազգային օրվան»,- ասում է նա:
«Առավոտ երիտասարդականի» հարցին` ինչպես է վերաբերում, որ իր թատրոնի երիտասարդ դերասանները, ռեժիսորները դարձել են սերիալ կերտողներ եւ մարմնավորողներ, Մազմանյանը պատասխանում է. «Ինձ մոտ այս տարվանից արգելված է մինչև երրորդ կուրսի ավարտը մասնակցել որևէ սերիալի կամ մրցույթի նկարահանումներին: Իսկ, եթե որևէ մեկը կփորձի խախտել որոշումը, լուրջ խնդիրներ կունենա»,-ասում է  Մազմանյանը` վստահեցնելով, որ կլինեն նաև բացառություններ: «Օրինակ` եթե Վիգեն Չալդրանյանը դիմում գրի որևէ երեխայի համար, չի բացառվում , որ կքննարկեմ, բայց մնացած դեպքերում այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»:

 

Պերճուհի Գեւորգյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930