Կառավարությունից հեռանալը չկասեցրեց Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի ստեղծագործական ջիղը: Նրա բառերով գրված երգերի սկավառակը լույս է տեսել երեքշաբթի: CNN-ն այս մասին հաղորդման մեջ նշում է, որ «Իրական սեր» անվանյալ այդ սկավառակը պարունակում է 11 երգեր, որոնք գրվել են անցած երկու տարիներին: Երգերը կատարում է նեապոլիտանական կիթառահար եւ երգիչ Մարիանո Ապիչելլան, որն անցած շաբաթավերջն անցկացրել է Բեռլուսկոնիի հետ՝ նախկին վարչապետի Սարդինիայում գտնվող վիլլայում: Ապիչելլան ասել է, որ Բեռլուսկոնին շատ հպարտ է այս ալբոմով, եւ հատկապես սիրում է դանդաղ սամբայի ռիթմով գրված «Եթե ես կորցնեմ քեզ» երգը:
«Իրական սերը» Բեռլուսկոնիի եւ Ապիչելլայի համագործակցության չորրորդ պտուղն է: Նրանց երգերը քաղաքական չեն: «Երաժշտությունը սեր է,– ասում է երգիչը:- Եվ Բեռլուսկոնին կրքի մարդ է»:
Տեսանյութում Բեռլուսկոնին երգում է Ազնավուրի երգը: