Նոյեմբերի 20- ին Ղարաբաղում ադրբեջանցի սնայպերի գնդակից զոհված հայ զինծառայողներից մեկը` Միհրան Մարգարյանը, Հայաստանում Եվրոպական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղի ուսանողներից էր: Այսօր առավոտյան ակադեմիայի և քոլեջի Երևանի մասնաճյուղերի ղեկավարությունը, մտնելով հերթով բոլոր լսարանները, հայտնեց դեպքի մասին և խնդրեց ուսանողներին մեկ րոպե լռությամբ ժամը 1.00-ին հարգել Միհրան Մարգարյանի հիշատակը, ով զոհվել էր խաղաղ պայմաններում: Ամբողջ շենքը ուղիղ նշված ժամին զարթուցիչների զանգով կանգնեց և մեկ մարդու նման հարգեց նրա հիշատակը: 1.00 – 1.01 տարածքում հնարավոր չէր որևէ շշուկ լսել: Միհրան Մարգարյան, շնորհակալություն, որ դու ԿԱՍ այս աշխարհում, քո ներկայությունը եւ նույնիսկ քո բացակայությունը այս աշխարհը մի փոքր ավելի լավը դարձրեց:
Արփի ԲԵՔԱՐՅԱՆ
Հայաստանում Եվրոպական քոլեջ-հիմնադրամի ուսանողուհի
Լուսանկարը՝ asparez.am-ի