Լրահոս
Օրվա լրահոսը

Սալեհը հանձնեց իշխանությունը

Նոյեմբեր 23,2011 20:54

Նոյեմբերի 23-ի երեկոյան Եմենի նախագահ  Ալի Աբդուլլա Սալեհը ստորագրել է երկրի իշխանությունը ժամանակավոր կառավարությանը փոխանցելու մասին փաստաթղթերի փաթեթը: Այդ մասին հաղորդում է reuters-ը՝ վկայակոչելով  տեղի պետական հեռուստաընկերությունը: Պարսից ծոցի արաբական երկրների առաջարկած այս ծրագիրը ենթադրում է իշխանության փոխանցում Եմենի փոխնախագահին, ինչպես նաեւ՝  ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորում ու ազատ ընտրությունների անցկացում: Իշխանությունից հրաժարվելու դիմաց Սալեհին խոստացվել է անվտանգություն  եւ դատական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիություն:

Համաձայնագրի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել  Էր-Ռիյադում՝ սաուդյան թագավորի եւ Եմենի ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ: Սպասվում է, որ իշխանության հանձնումից հետո Սալեհը, որը այս տարվա հունիսին ծանր վիրավորվել էր ընդդիմության կողմից նախագահական նստավայրի գնդակոծման ժամանակ եւ այսօր մշտական բժշկական հսկողության կարիք ունի,  բուժման նպատակով կմեկնի ԱՄՆ:

Սալեհն իր պաշտոնից ստիպված եղավ հրաժարվել միջազգային հանրության եւ Եմենի ընդդիմության ճնշման տակ: Այդ երկրում հակակառավարական ցույցերը մեկնարկել եւ շարունակվում էին այս տարվա ձմռանից ի վեր: Այդ ընթացքում Սալեհը մի քանի անգամ որոշում էր կայացրել վայր դնել իր լիազորությունները, բայց հետո հրաժարվել էր դա անել:

Հիշեցնենք, որ Ալի Աբդուլլա Սալեհը Եմենը կառավարում էր 33 տարի անընդմեջ: Նա  Թունիսի, Եգիպտոսի եւ Լիբիայի առաջնորդներից հետո արդեն չորրորդ բռնապետն է, որ այս տարի պաշտոնանկ արվեց ժողովրդական հուզումների արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930