Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի հասարակական գործիչները ներողություն են խնդրել հույն հոգեւորականներից. հաջորդը հայերն են

Նոյեմբեր 23,2011 20:50

Իսրայելի հասարակական գործիչների եւ մտավորականների մի խումբ անցած  ուրբաթ այցելել է Երուսաղեմում Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքին՝ ներողություն խնդրելու հրեա ծայրահեղական երիտասարդների՝ հույն հոգեւորականների վրա հարձակումների համար: Այս մասին հաղորդելով՝ Haaretz.com-ը մեջբերում է պատվիրակության անդամներից մեկին՝ Րաբբի Արիկ Աչերմանին, որը «Րաբբիները հանուն մարդու իրավունքների» կազմակերպության գլխավոր քարտուղարն է, թե իր կազմակերպությունը դատապարտում է նման հարձակումները: Պատվիրակության մեջ են եղել Երուսաղեմի փոխքաղաքապետ Յոսեֆ Ալալուն, քաղաքի ավագանու անդամ Մեյր Մարգալիթը եւ այլք: Վերջինս նշել է, թե պատվիրակության գրեթե բոլոր անդամները ծնվել են արտասահմանում:

Հաջորդ շաբաթ համանման պատվիրակություն այցելելու է Երուսաղեմի հայոց պատրիարքություն, որի հոգեւորականների նկատմամբ հարձակումները նույնպես սովորական երեւույթ են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել