Նախագահ Մեդվեդեւը Ռուսաստանի արտգործնախարարությանը հանձնարարել է քայլեր մշակել ավելի քան 20 հազար կոսովցի սերբերի՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու դիմումներին պատասխանելու համար: BBC-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
Ավելի վաղ սերբական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վուկ Երմիչը հաստատել էր, թե մոտ 20 հազար կոսովցի սերբեր դիմել են Մոսկվային՝ իրենց ՌԴ քաղաքացիություն տրամադրելու խնդրանքով: Նա ընդգծել էր, որ դա ոչ թե արտագաղթի փորձ է, այլ՝ պաշտպանության խնդրանք: Կոսովոյում բնակվող սերբերի այս դիմումը պայմանավորված է սեփական կյանքի անվտանգության համար մտահոգությամբ: