Ֆեյսբուքյան հարցեր կարդալը մեծ փորձություն է: Կարծում է սոցիալական ցանցից ակտիվ օգտվող Գուրգեն Ալեքյանը. «Մինչև կարդում եմ անգրագետ ձևակերպումներով հարցերը ու աչքի տակով անցկացնում պատասխանները, կյանքիս կեսը գնում է: Թող գրեն հետաքրքիր հարցեր, մեծ սիրով կպատասխանեմ, բայց դե մեկ -մեկ էլ հարց գրելուց առաջ մարդկանց մասինա էլի պետք մտածել: Մարդասեր եղեք և մի վտանգեք մեր կյանքն ու առողջությունը»: Իսկ մենք փորձենք ձեր ուշադրությանը ներկայացնել ֆեյսբուքյան հարցերից «ամենագրագետներն» ու «հաջողվածները» :«Կուզենայի՞ք ջրաշխարհում աշխատել»: Չենք կարող ասել` ի՞նչն է ստիպել նման հարցադրում կատարել և ո՞րն էր հարցման նպատակը, սակայն այն ֆեյսբուքյան օգտատերերին զվարճացրել է, ոմանց էլ նյարդայնացրել, մեծ մասը պատասխանել է ` «Ավելի ապուշ հարց չկա՞ր»: Մի քանիսն էլ պատրաստ են ծայրահեղ քայլերի, պատասխանել են. «Որպես փրկարար: Եւ մեծ հաճույքով էս հարց տվողին չէի փրկի»: «Ժարիտ սիրու՞մ եք»:Թե ինչ նկատի ուներ հարցադրում կատարողը «Ժարիտ» ասելով, այդպես էլ անհայտ կմնա: Օգտատերերից մեկն ավելացրել էր` «Էս հարցերից ժարիտ եմ լինում»: Մնացածն էլ փորձում էին պարզել, թէ ինչ ասել է «Ժարիտ»: «Ի՞նչ եք կարծում հղի լինե՞լն ա վատ, թե՞ զինվոր որդուն սպասելը»: Այսպիսի համեմատությունը հավանաբար շատերին է ստիպել տրորել աչքերն ու հարցը ևս մեկ անգամ կարդալ: Մեծամասնությունը նշել է` «Ավելի ապուշ հարց չէի կարդացել», ոմանք էլ հումորով ավելացրել են. «Հղի զինվոր որդուն սպասելը»: Մի քանիսն էլ զարմացել են` «Խի հղի լինելը վատա՞»:
Լիլիթ Սարգսյան