80-ամյա ջազմեն Փոլ Մոթյանը, որը նվագակցել էր դաշնակահար Բիլ Էվանսին եւ այլ երաժիշտների՝ նոյեմբերի 22-ին մահացել է Նյու Յորքի մի հիվանդանոցում: Նրան նվիրված ընդարձակ հրապարակման մեջ Washingtonpost-ը հիշեցնում է, որ իր շուրջ 60-ամյա գործունեության ընթացքում պարոն Մոթյանն աշխատել է ջազային բազմաթիվ հայտնի երաժիշտների հետ, իսկ Բիլ Էվանսի հետ նրա կազմած խումբը կարեւորագույններից մեկն էր ջազի պատմության մեջ՝ ձայնագրած երկու ալբոմները դարձել են դասական: «Մենք լավագույնն էինք եւ մենք գիտեինք դա»,- ասել էր պարոն Մոթյանը San Francisco Chronicle-ին 1990-ին :
Փոլ Մոթյանը ծնվել է 1931-ին Ֆիլադելֆիայում, նրա հայ ծնողները ծնվել էին Թուրքիայում եւ ԱՄՆ էին եկել Կուբայից: Նա կիթառ էր նվագում՝ մինչեւ հարվածային գործիքներին անցնելը, եւ ասել էր, որ արաբական ու թուրքական մեղեդիները, որոնք լսել էր տանը՝ օգնել են ձեւավորել իր երաժշտական գաղափարները: