Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադը երջանկացնում է

Նոյեմբեր 23,2011 19:23

«Ընկերուհուս ծննդյան օրը երկու մեծ տուփ նվիրեցի `մեկում հարդարման պարագաներ, մյուսում` շոկոլադ: Հիշում եմ՝ ժամը 12-էր, փուչիկներով կանգնած էի իրենց շենքի բակում, եկավ ու բացեց տուփերը: Շոկոլադի համար անգամ համբուրեց ինձ, իսկ մյուս նվերիս ուշադրություն էլ չդարձրեց: Այդ օրվանից ես նրա համար նվեր ունեմ »,- պատմում է Մարտինը:
Օրեցօր շոկոլադի գներն աճում են,  չնայած դրան`մարդիկ չեն դադարում գնումներ կատարել`այնքան էլ չկարևորելով այն, թե ինչպես է շոկոլադն ազդում մեր օրգանիզմի վրա: Ստացվում է այնպես, որ ծխախոտից, ալկոհոլից ու սուրճից բացի մարդիկ կարող են կախվածություն ձեռք բերել նաեւ շոկոլադից: Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան մեզ օրինակ: Ռուսական մամուլը նշում է, որ նկարահանումներին մասնակցելու համար շուրջ մեկ ամիս նա ստիպված հրաժարվել է բոլոր տեսակի քազցրավենիքներից, որի արդյունքում համարյա ամեն գիշեր տանջվել է՝ երազում շոկոլադ տեսնելով:

«Շոկոլադի հանդեպ թուլությունը մեծ է, հրաժարվելը` դժվար»,-ասում են շոկոլադի սիրահարները: Պատճառաբանում են՝  այն բարձրացնում է իրենց տրամադրությունը, չուտելու դեպքում գլխացավով են տառապում: Իսկ մանկաբույժ և ալերգոլոգ Մարգարիտա Հովնանյանը ասում է. «Շոկոլադի չարաշահումը վատ է ազդում նյարդային համակարգի վրա: Մարդիկ կարող են ձեռք բերել ալերգիա,որը դրսևորվում է ցանով ու քորով, երբեմն էլ նաև այտուցի ձևով»: Նրա խոսքով`շոկոլադը հակացուցված է 4-5 տարեկան երեխաներին, նաև շաքարային դիաբեդով և մակաբույծով տառապող հիվանդներին: Իսկ սիրտ անոթային հիվանդությունների դեպքում քիչ քանակությամբ օգտագործումը նույնիսկ օգտակար է.այն ուժեղացնում է արյան շրջանառությունը: «Շոկոլադն արտադրում է սեռոտոնին հորմոն, որն այսպես կոչված «երջանկության հորմոն է»: Այդ իսկ պատճառով մարդիկ շոկոլադ են նախընտրում հիմնականում ընկճված և տխուր ժամանակ»,- ավելացնում է Մարգարիտա Հովնանյանը:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930